Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Նա, որպես ճարպիկ առևտրական, Արցախը վաճառել է՝ ազգի հանցավոր թողտվությամբ

Նա, որպես ճարպիկ առևտրական, Արցախը վաճառել է՝ ազգի հանցավոր թողտվությամբ
20.09.2026 | 23:24


Արցախի հանձնումը հայ ազգի խղճին է։

Պետություն և զինված ուժեր ունեցող ազգի խղճին։

Տրիլիոն երկու հարյուր միլիարդ դոլարի կարողության տեր ազգի խղճին։

Ազգի, որին, փաստորեն, ո՛չ Արցախ էր պետք, ո՛չ Պետություն է պետք, և ո՛չ էլ Հայրենիք։

Ազգի, որն իրեն նվիրել է «փող դատելու» և «օջախ պահելու» «սրբազան գործին«, և ոչինչ չի կարող նրան շեղել այդ «սրբազան» գործից, և որը նրան աստիճանաբար վերածել է հպատակի։

Արցախի հանձնումը փողահպատակ դարձած ազգի խղճին է։

Դոշին խեղկատակի բրոշկա խփած «գլխավոր օջախասերը», որն այսօր սրտաճմլիկ ձայնով իր պատրոնի՝ Իլհամ Ալիևի համար ևս հայցում էր «գերմանական վերաբերմունք», Արցախը պարզապես չի հանձնել։ Նա, որպես ճարպիկ առևտրական, այն վաճառել է՝ ազգի հանցավոր թողտվությամբ։

Ազգի, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ևս, այս կամ այն կերպ, իրենց «քյարն» են ունեցել այդ գործարքից։

Արցախի հանձնումը ամոթի և խայտառակության խարան է 4500-ամյա, «իբր թե քաղաքակրթաստեղծ» ազգի ճակատին:

Եթե Արցախը մարդկային կերպարանք առներ, ապա, այն ամենից հետո ինչ կատարվեց իր հետ, լիովին իրավունք կունենար ամբողջ հասակով մեկ ձգվելու ու թքե՛լու հայ ազգի դեմքին՝ նվազագույնը:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 154

Մեկնաբանություններ